Բաժիններ՝

ՔԿԾ պետն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Քրեակատարողական ծառայությունում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպմանը եկած անձանց հարցերն ու խնդրանքները վերաբերել են ազատազրկված անձանց առողջական խնդիրներին և քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունմանը:

Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմել է նաև նախկին դատապարտյալ, ում ծառայության պետն առաջարկել է դիմել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենին, իսկ ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում կցուցաբերի իր աջակցությունը:

Ներկայացված առողջական խնդիրների վերաբերյալ ծառայության պետը տեղեկացրել է, որ օրենքի սահմաններում արվում է հնարավորը ազատազրկված անձանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ա. Մխոյանը, հստակ պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին, առաջարկել է դրանց լուծման հնարավոր բոլոր տարբերակները:

Քաղացիները շնորհակալություն են հայտնել ծառայության պետին ընդունելության և աջակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031