Նուման Քուրթուլմուշը թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին գործողությունների նոր պլան է առաջարկել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը նշել է այն քայլերը, որոնք Թուրքիան պետք է ձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին։

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Կանադայի և այլ երկրների հետ ունեցած հարաբերություններին` թուրք գործիչն առկա միջազգային իրավիճակը բնութագրել է որպես «առևտրային պատերազմ»։ Նա համոզմունք հայտնել, որ Թրամփը պարզապես փորձության է ենթարկում Թուրքիային, ուզում է հասականալ՝ Թուրքիան ի՞ր հետ է, թե՞ հակառակ ճակատում է։

Քուրթուլմուշն առաջարկել է 4 ոլորտի վերաբերող գործողությունների մի ծրագիրը, որին, ըստ նրա, Թուրքիան պետք է հետևի ԱՄՆ-ի հետ առկա հարաբերությունների պայմաններում։

1․ Եվրամիություն

Թուրքիան պետք է կարգավորի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Դրանք տնտեսապես դրական ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայի վրա։ Պետք է պահ առաջ լուծել Թուրքիա–ԵՄ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերն ու վերացնել  լարվածություն առաջացնող գործոնները։

2․ Չինաստան

Ամենակարճ ժամկետում պետք է ապահովել Չինաստանի հետ հարաբերությունների սերտացումը։ Քուրթուլմուշի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները շատ կարևոր մակարդակի են հասել, այս տարի մեծ թվով չինացի զբոսաշրջիներ են սկսել այցելել Թուրքիա։ Սրանից հետո էլ պետք է ավելի մեծ թափով զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը։

3․ Ռուսաստան և ԱՄՆ

Պետք է նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է հիմնովին վերակառուցել։ Իհարկե, առևտրի ոլորտում ազգային արժույթին  և ոսկու վրա հիմնված դրամական համակարգին անցումը, BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն – խմբ․) անդամ դառնալու Թուրքիայի մտադրությունը, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը կարող են մտահոգած լինել ԱՄՆ-ին։ Բայց ԱՄՆ-ը երբեք չի խզի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։  Պետք է ցույց տալ ԱՄՆ-ին, որ եթե Թուրքիան տարածաշրջանում թուլանա, դա ԱՄՆ-ին որևէ օգուտ չի բերի, այլ միայն կթուլացնի նրա հենակետերը այս տարածաշրջանում», –  ասել է ԱԶԿ փոխնախագահը։

4․ Կառուցվածքային փոփոխություն

Թուրքիան պետք է իր ներսում կառուցվածքային փոփոխություններ կատարի, և դա առաջին հերթին վերաբերում է տնտեսության ոլորտին։ Եվ այդ փոփոխություններն արդեն չի կարելի հետաձգել ու պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ։

Cumhuriyet.com.tr

Տեսանյութեր

Լրահոս