Քանի քմ բնակելի շենք է գործարկվել Հայաստանում
2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գործարկվել են 46 204 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր։ Դրանց շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 33.4 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը 34 746 քմ էր։ Նախորդ տարվա համեմատ՝ գործարկված շենքերի մակերեսն աճել է 33%-ով։
46 204 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքերից 18 241քմ-ն բաժին է ընկնում Երևանին։ Նախորդ տարվա համեմատ մայրաքաղաքում գործարկված բնակելի շենքերի մակերեսը նվազել է 12.9%-ով։
Մարզերից առանձնանում է Կոտայքը։ 2018 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում գործարկվել է 15 723քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենք։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.8 անգամ։