Բաժիններ՝

Արմատականները Գազայից շուջ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածից արմատականներն օգոստոսի 8-ի երեկոյան եւ 9-ի գիշերը շուրջ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 25-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն օգոստոսի 9-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Այս պահի դրությամբ կեսգիշերից ի վեր շուրջ 80 հրթիռային արձակում է գրանցվել Գազայի հատվածից,- ասված է փաստաթղթում:- «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը 14 հրթիռ է կալանել կեսգիշերից եւ ընդամենը 25 հրթիռ՝ օգոստոսի 8-ի երեկոյից ի վեր:

Հրթիռների մեծ մասն ընկել է չբնակեցված տարածքում»: Ի պատասխան Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի ավելի քան 100 ռազմական օբյեկտ է խոցել Գազայի հատվածում: Ռմբակոծման ենթարկված օբյեկտների թվում զինվորականները նշել են ՀԱՄԱՍ-ի շտաբը Ջեբալիայում, ներառյալ տասնյակ ռազմական օբյեկտներ, ռազմական համալիրը, որը ներառում է հարձակողական ծովային թունելը, ՀԱՄԱՍ-ի գումարտակների դիրքերը, զենքի եւ զինամթերքի պահեստներ:

Օգոստոսի 8-ին չորս հրթիռ է պայթել պաղեստինյան միջատարածքին սահմանակից Սդերոտ քաղաքի տարածքում, որտեղ վիրավորվել է երկու իսրայելացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս