Բաժիններ՝

«Փյունիկ»-ի դեմ իսկական պայքար է լինելու. «Մաքաբի»-ի ֆուտբոլիստ

Թել Ավիվի «Մաքաբի»-ի ֆուտբոլիստ Աարոն Շոնֆելդի կարծիքով երկու թիմերի միջև իսկական պայքար է լինելու հաջորդ փուլի ուղեգրի համար:

«Այս փաստը, որ «Փյունիկ»-ը հասել է մինչև Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ ինքին խոսում է թիմի մասին: «Փյունիկ»-ի դեմ խաղը մեծ համար լուրջ մարտահրավեր է: Մենք շատ լուրջ ենք տրամադրված: «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները ֆիզիկապես ուժեղ են, իսկական պայքար է լինելու: Բարձր մակարդակի ֆուտբոլի ակնկալիքներ ունենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլիստը:

Շոնֆելդի խոսքով՝ մինչ այս նա առանձնապես շատ բան չգիտեր Հայաստանի և «Փյունիկ»-ի մասին: «Մեծ նպատակներ ունենք, և ուզում ենք առնվազն դուրս գալ գոնե խմբային փուլ»,-շեշեց «Մաքաբի»-ի ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը օգոստոսի 7-ին կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս