Curiosity-ն նշեց Մարսի վրա գտնվելու վեցերորդ տարեդարձը
Curiosity Rover մարսագնացն օգոստոսի 5-ին նշել է Կարմիր մոլորակի վրա գտնվելու վեցերորդ տարին: Շնորհավորանքը զետեղվել է Twitter-ում վերջինիս պաշտոնական էջում: «Ես #Մարսի վրա վայրէջք կատարեցի վեց տարի առաջ: Վայրէջքի 6-րդ տարեդարձը նշում եմ երկաթի օքսիդի ավանդական նվերով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Curiosity-ն Մարսի վրա է իջեցվել 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ ավստրալացի աստղագետ Ուոլթեր Գեյլի պատվին անվանված խառնարանի հետազոտման համար:
Ապարատի երկարությունը 2,8 մետր է, կշռում է 900 կիլոգրամ: Այն կրկնակի երկար է եւ ավելի քան հնգապատիկ ծանր NASA-ի ցանկացած ապարատից, որոնք ավելի վաղ հասցվել են Կարմիր մոլորակ: Այդ գիտական լաբորատորիան ունի 50 սանտիմետր տրամագծով երեք զույգ անիվներ, որոնցից յուրաքանչյուրը շարժման մեջ է դրվում անհատական ուժային կայանքով:
Ապարատը կարող է հաղթահարել մինչեւ 75 սանտիմետր բարձրությամբ խոչընդոտներ եւ լրիվ շրջադարձ կատարել տեղում: Այս նախագիծը NASA-ի վրա նստել է 2,5 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
I touched down on #Mars six years ago. Celebrating my 6th landing anniversary with the traditional gift of iron… oxide. (It puts the red in Red Planet.) https://t.co/AgssRU46yh pic.twitter.com/IAMa5H4TUG
— Curiosity Rover (@MarsCuriosity) August 5, 2018