Բաժիններ՝

40 բան, որ պետք է իմանա 40-ը բոլորած յուրաքանչյուր ոք

Սերունդների էվոլյուցիային զուգահեռ՝ աճում է և մարդու փորձը։ Սերունդների բախում միշտ էլ լինում է, և յուրաքանչյուր սերունդ համարում է, որ ինքն իր նախորդից ավելի շատ բան գիտի ու ավելի ճիշտ է ապրում։ Յուրաքանչյուր սերնդի մոտ ինչ-որ բան ուրիշ է, և դա շատ գործոններից է կախված, այդ թվում նաև՝ սեռից ու դաստիարակությունից։

Եվ այսպես, որոնք են այն 40 բաները, որոնք պետք է բոլորն իմանան, ով հատում է 40 տարեկանի սահմանագիծը։

Հարցը, իհարկե, հեշտերից չէ։ Չէ՞ որ 40 տարեկանը, համաձայնեք, կյանքի քիչ տարիք չէ, և մեզնից շատերն արդեն որոշակի կենսափորձ են ձեռք բերած լինում, որն արժե կիսել այլոց հետ։
Այլ կերպ ասած, 40 տարեկանը բոլորած շատերն ինչ-որ բան գիտեն այն մասին, թե ինչպես է կառուցված այս աշխարհը:

Ստորև բերվող ցանկին մի վերաբերվեք՝ որպես մաթեմատիկական բանաձևերի։ Ինչ-որ բան ձեզ հարմար կթվա, ինչ-որ բան էլ՝ ոչ։
Ամեն դեպքում ահա այն 40 բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով արդեն տոնել է իր 40 տարին։

Կարդացեք նաև

1. Մեղվի նման հանգստյան օրերին աշխատելը միանշանակ լավագույն գաղափարը չէ։

2. Գիշերային առողջ, լավ քնից առավել ոչինչ չկա։

3. Կարիերան փորձությունների անվերջ շղթա է, որի միջով դուք անվերջ անցնում եք։

4. Հիշեք, որ անփոխարինելի մարդիկ չկան, և դուք բացառություն չեք։

5. Ձեր շփման շրջանակն աստիճանաբար նեղանում է, և դա նույնիսկ լավ է։
6. Քնել պետք է կամ միայնակ, կամ նրա հետ, ում իսկապես սիրում ես։ Այլ տարբերակ չկա։

7. Դուք արդեն ունեցել եք առնվազն մեկ մեծ սեր ու անցել այդ փորձության միջով։

8. Երեխաներ ունենա՞լ, թե՞ ոչ։ Այժմ դուք հստակ գիտեք այդ հարցի պատասխանը։

9. Շո՞ւն պահել թե՞ կատու։ Նույն բանն է։ Դա կամ ձերն է, կամ ձերը չէ։

10. Դուք արդեն ապրել եք առնվազն մեկ ողբերգություն։ Ցավոք…

11. Դուք որոշակիորեն մի քիչ տարօրինակ եք, և դա ձեզ սկսում է դուր գալ։

12. Դուք պայքարել եք առյուծի նման ավելի լավը դառնալու համար՝ զոհելով փողը, ժամանակը… Եվ ի՞նչ…

13. Սթափ վիճակում կարաոկեում երգելը պանիկայի ամենաարագ ճանապարհն է։

14. Եվ կարաոկեում մի քանի բաժակ խմելուց հետո երգելը հիանալի է, ցնցող։ Դա պայթյուն է։

15. Մոդան ձեզ համար նույն նշանակությունն ունի, ինչ ձեր զուգարանակոնքի կափարիչի գույնը։

16. Հուսամ, դուք արդեն հստակ գիտեք, որ մենք բոլորս էլ մեռնելու ենք, և այդ պատճառով էլ ապրեք լիարժեք կյանքով։

17. Եթե դուք լայն հասարակության համար ճանաչելի անձ չեք, ապա հավանաբար արդեն չեք էլ դառնա։

18. Ճարպոտ մթերքները ամեն դեպքում վնասակար են։

19. Ֆիզիկական վարժությունները հնարավոր ամեն ինչի համար հիանալի հակաթույն են։

20. Լավ ընթերցանությունը նույնպես հնարավոր ամեն ինչի համար հիանալի հակաթույն է։

21. «Հաջողություն» բառը ձեզ համար լրիվ ուրիշ իմաստ է ստանում։

22. Սեքսուալ կյանքը հիանալի բան է չափի մեջ… Եվ երբ դուք սիրահարված եք։

23. Լավ է թե վատ, բայց երիտասարդներն ավելի հաճախ են դիմում ձեզ խորհուրդ ստանալու համար։

24. Պարելը կամ հիանալի բան է, եթե պարել գիտեք, կամ՝ երբեք և ոչ մի պարագայում։

25. Համալսարանում սովորածի գերակշիռ մասը ձեզ երբեք պետք չի եկել ու պետք չի գալու։

26. Հողաթափեր, խալաթ ու խաչբառ…

27. Թմրամիջոցներ… Դուք կամ գիտեք, թե ինչ է դա, կամ արդեն այլևս երբեք չեք իմանալու։

28. Դուք ներքին հաշվիչ ունեք, որի հաշիվը միայն դուք գիտեք…

29. Մարդկանց հետ հեռախոսով շփումը խլում է ձեր ժամանակի սոսկ մեկ տոկոսը, մնացած 99-ը գործընկերներն ու ընտանիքն են տանում։

30. Եթե ձեզ ինչ-որ տեղ չեն հրավիրել, իսկապես ամենաիսկական հաջողությունն է։

31. Աշխատավայրում ժողովներն ու հավաքները ձեզ մոտ անփոփոխ կերպով ձանձրույթ են հարուցում։

32. Համակարգչային կամ ուրիշ խաղեր խաղալը հիանալի բան է… Կամ՝ոչ…

33. Եթե դուք պլան չունեք, հիանալի է, իսկ եթե ունեք, նույնպես վատ չէ։

34. Երբ ձեզ զանգում են, գրում, կամ առկա են կապի այլ տեսակներ… օ՜, չկա ավելի սարսափելի բան։

35. Եթե դուք ինչ-որ նոր բան եք ուսումնասիրում, ապա դա արեք միայն դեպքում, երբ իսկապես ողջ սրտով ուզում եք դա։ Այլ շարժառիթներ գոյություն չունեն։

36. Ինչ-որ մեկի հետ վիճելը՝ ա. ժամանակի դատարկ կորուստ է, բ. զուրկ է որևէ իմաստից, գ. հաստատ իմ սիրելի շոուն չէ։

37. Դուք դեռ ուզում եք ճանապարհորդել աշխարհով մեկ, և կարևոր չէ՝անձնագիր ունե՞ք, թե՞ ոչ։

38. Արժե՞ն արդյոք խմիչքն ու երեկույթը դրանց հետևած ծանր խումհարին։ Հաստատ՝ ոչ։

39. Հետաձգելու կոճակը բավականին գրավիչ է թվում երկուշաբթիից ուրբաթ… Իսկ միգուցե նաև շաբաթ և կիրակի օրերին։

40. Հասկացեք, 40-ն ընդհանրապես տարիք չէ։ Եվ դեռ շատ բան կա անելու։ Դուք ունեք այդ ներուժը։ Ճակատագրին շնորհակալ եղեք դրա համար։
Առաջ քայլեք… 40 տարեկանում կյանքը նոր միայն սկսվում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս