ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը հետևյան է.
ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:
Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ չբացահայտեց, թե ովքեր են Ազգային ժողովի 45 պատգամավորները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու ձևաթուղթը:
Կրասնոյարսկի երկրամասում ՄԻ-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 15 անձանցից 5-ը «Ռոսնեֆտ» կազմակերպության դուստր «ՌՆ-Վանկոր» ընկերության աշխատակիցներ են եղել:
Թուրքիայի Ռիզե նահանգում օգոստոսի 2-ի առավոտյան աննախադեպ առատ անձրևը հեղեղի պատճառ է դարձել։ Մասնավորապես Մուրադիեյում վարարած գետը ջրի տակ է առել ողջ բնակավայրը։ Մուրադիեի քաղաքապետ Մուսա Սուրեյա Բալջըն սոցիալական ցանցում այդ առթիվ ուշագրավ գրառում է արել, ինչը քննարկման առիթ է դարձել:
Օգոստոսի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելեց Տավուշի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության մարզային վարչության անձնակազմի հետ:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։
Օգոստոսի 3-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը:
Օգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, օգոստոսի 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Նա գնահատական է տալիս Քոչարյանի այդ քայլին, որ հրաժարվել է մասնակցել քննչական գործողությանը: Ինչպես է նա ներկայացնում Քոչարյանի վարքագիծը հասարակությանը։ Ասում է՝ այդպիսի վարքագիծը հարիր չէ այն անձին, ով պատրաստ էր… Կուզեք լսել շարունակությունը, բայց շարունակություն չկա։ Նա հանդիմանեց Քոչարյանին, բայց կիսատ մնաց իր միտքը: Այս խոսքերից հետո ասաց, որ նա օժտված է լռելու իրավունքով»:
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի մտցված պատժամիջոցների:
Հայաստանի ԱԳՆ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Մերկելի այցի ծրագրից հանի անցանկալի հանդիպումները: Դրանց թվին է նախ դասվում հնարավոր հանդիպումն ԱԺ նախագահի հետ:
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
«Ես կհիասթափվեմ այս քրեական գործից և ընդհանրապես այս իրավիճակից, եթե վերջում պարզվի, որ որևէ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ»։
Սոցիալական ծառայության «Գյումրի-1» տարածքային բաժնի աշխատակիցներն առերևույթ չարաշահումներ են կատարել՝ 9 բնակիչներից ստանալով ՝ 3.099.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Այն տրամաբանությամբ որով լույս ախարհ է եկել այս դրվագը, այո, իհարկե»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ուժեղացված ծառայություն Աշտարակում և Գյումրիում։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը։ Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։
ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները:
Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությունը:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններն այսօր ասուլիսը սկսեցին հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել: Հիշեցնենք, որ նրանք դիմել են Վերաքննիչ դատարանը՝ բողոքարկելով Ռ. Քոչարյանի կալանավորելու որոշումը: