Բաժիններ՝

«Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը։ Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։

Դրանից հստակ երևում է, թե քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում, կորոնարոգրաֆիա և աորտա-կորոնար շունտավորում։ Թվերը ավելի քան խոսուն են այն կարծիքների ֆոնին, որոնք պնդում են, թե մեր հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ սրտաբանական բուժօգնություն են ստանում Վրաստանում։

Իրականում հենց մեր երկրում են մեր հազարավոր քաղաքացիներ (մոտ 5000) փրկվում սրտի վիրահատությունների շնորհիվ, այդ թվում պետական պատվերի շրջանակներում։

Հայկական սրտաբանությունը մեր բժշկության ամենազարգացած ճյուղերից է»:

 

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/758207561032178

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031