Բաժիններ՝

Թուրք քաղաքապետի գրառումը հեղեղների առթիվ․ «Ալլահ, օգնիր մեզ, խորտակվում ենք»

Թուրքիայի Ռիզե նահանգում օգոստոսի 2-ի առավոտյան աննախադեպ առատ անձրևը հեղեղի պատճառ է դարձել։ Մասնավորապես Մուրադիեյում վարարած գետը ջրի տակ է առել ողջ բնակավայրը։ Մուրադիեի քաղաքապետ Մուսա Սուրեյա Բալջըն սոցիալական ցանցում այդ առթիվ ուշագրավ գրառում է արել, ինչը քննարկման առիթ է դարձել:

Նա մասնավորապես գրել է․ «Ալլահ, օգնիր մեզ, խորտակվում ենք»։

Բազմաթիվ շենքերի հիմքերն ու նկուղային հարկերը ողողվել են ջրով։ Դեպքի վայրում Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության մեծ թվով մեքենաներ են աշխատել։

Տարածաշրջանում տեղումները շարունակվել են նաև օգոստոսի 3-ին։ ՏԻՄ մարմինները բնակիչներին զգուշացրել են  տեղատարափ անձրևների, հեղեղների, կայծակի և այլ անբարենպաստ եղանակային պայմանների շարունակման հավանականության մասին։

Hürriyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս