
«Հիմա «Լիվերպուլի» կազմը նույնքան ուժեղ է, որքան և իմ ժամանակներում». Ջեյմի Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել «Կարմիրների» ներկայիս կազմի մասին:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և ավարտեց մրցաշրջանը ԱՊԼ-ի թոփ-4-ում:
Ակումբի լեգենդ Ջեյմի Կարագերի կարծիքով՝ մերսիսայդցիներն ունեն շատ ուժեղ կազմ:
«Կարծես հիմա «Լիվերպուլն» իսկապես թոփ-թիմ ունի: Հնարավոր է, այն այնքան լավն է, որքան որ այն թիմը, որում ես խաղացել եմ 17 տարի: «Կարմիրների» այսօրվա կազմն այնքան ուժեղ է, որքան որ իմ ժամանակներում»,- Կարագերին է մեջբերում talkSPORT-ը:
Ավելի վաղ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ գաղափար չունի, թե որ տեղում կավարտի մրցաշրջանը «Լիվերպուլը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը