Վահանաձև գեղձ. ինչպես ժամանակին հայտնաբերել խնդիրը
Վահանաձև գեղձն օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթներ է իրականացնում, այդ թվում՝ պատասխանատու է հորմոնների արտադրության, նյութափոխանակության կարգավորման և մի շարք այլ պրոցեսների համար: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ ամենամեծ խնդիրն այն է, որ վահանաձև գեղձի խանգարումներն ուշ են հայտնաբերվում, և այն արդեն հասցրած է լինում զգալիորեն վնասել առողջությանը:
Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիպո և հիպերթիրեոզ: Առաջինի դեպքում գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում, երկրորդի դեպքում՝ շատ:
Երկու դեպքում էլ օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել, որոնք խանգարում են վահանաձև գեղձի աշխատանքին: Որոշակի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը՝ համապատասխան հետազոտություններ անցնելու և ախտորոշում ստանալու համար:
Հիպերթիրեոզի մասին վկայում են հետևյալ նշանները.
- զարկերակային ճնշման բարձրացում
- հաճախասրտություն
- նյարդային լարվածություն, տագնապի զգացում, անքնություն
- ախորժակի մեծացում կամ քաշի արագ կորուստ
- թույլ մազեր և եղունգներ
- մկանային թուլություն
- առատ քրտնարտադրություն, գերզգայունություն բարձր ջերմաստիճանի հանդեպ
- տեսողության խանգարում
- անկանոն դաշտանային ցիկլ
- դիարեա
- դող:
Հիպոթիրեոզի մասին վկայում են հետևյալ նշանները.
- թուլություն, քրոնիկ հոգնածություն
- ցրտին դիմանալու անկարողություն
- ախորժակի կորուստ, քաշի ավելացում
- հեղուկի կուտակում
- զարկերակային ճնշման բարձրացում
- սառը ձեռքեր, մաշկի չորություն
- չոր, բարակ մազեր, թույլ եղունգներ
- հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ
- շարժման և խոսքի դանդաղում
- դաշտանային ցիկլի խանգարում
- ցավ մկաններում
- քնկոտություն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը