Բաժիններ՝

«Ալիսոնն իրական անհատականություն է: «Ռոմայում» նա խաղում էր աներևակայելի բարձր մակարդակի վրա». Յուրգեն Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով ակումբի նոր դարպասապահ Ալիսոնի մասին:

«Ոչ վաղ անցյալում մենք հնարավորություն ունեցանք ստորագրել աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին: Ճիշտն ասած, նման դեպքերում երկար չեն մտածում: Մնացել էր միայն ակումբի սեփականատերերի հետ կարճատև զրույց ունենալ: Նրանք գաղափարով ոգևորված էին, այնպես որ, մենք դա արեցինք:

Կարծում եմ՝ դա այն է, ինչ մենք պետք է անենք: Ալիսոնը կարիք չունի մտածելու գնի մասին, մենք նույնպես չպետք է ուշադրություն դարձնենք դրա վրա: Սա շուկա է, այնպես որ, մենք չպետք է մտածենք դրա մասին: Նրա անգլերենը զարմանալիորեն լավ է, բացի այդ, նա իսկական անհատականություն է: Ալիսոնը վերջին տարիներին փորձ է ձեռք բերել եվրոպական մրցաշարերում, «Ռոմայում» նա խաղում էր աներևակայելի բարձր մակարդակի վրա:

Այնուհետև նա ցույց տվեց իր տաղանդն աշխարհի առաջնությունում: Բրազիլիան այդքան հաջողակ չէր, բայց նա անցկացրեց լավ մրցաշար: Նա դեռ պետք է հարմարվի Անգլիայի Պրեմիեր Լիգային: Դարպասապահի նրա կարիերան դեռևս ապագայում է, այնպես որ, ամեն ինչ լավ է»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս