
Պոգբան «Բարսելոնայի» 4-րդ նպատակն է. Mundo Deportivo

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում է:
Մինո Ռայոլան, ով Պոգբայի գործակալն է, հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ և նշել է, որ ֆրանսիացին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
«Բարսելոնան» շահագրգռված է Պոգբայի տեղափոխմամբ, սակայն հիմնական խնդիրը տեղափոխման գումարն է: Ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա ավելի քան 100 միլիոն եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստը պահանջում է շատ բարձր աշխատավարձ:
Այսպիսով, «Բարսելոնայի» ցանկալի տրանսֆերների ցանկում ֆրանսիացի կիսապաշտպանը 4-րդն է: Նրանից առաջ են գտնվում «Այաքսի» ֆուտբոլիստ Ֆրանկի դե Յոնգը, Ադրիան Ռաբիոն՝ ՊՍԺ-ից, ինչպես նաև «Չելիսի» ֆուտբոլիստ Վիլիանը:
Հիշեցնենք, որ Պոգբան մրցաշրջանի ընթացքում անհամաձայնություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ, ինչը կարող է ակումբը փոխելու պատճառ դառնալ:
Սիրարփի Աղաբաբյան