«Բարսելոնան» Ուսման Դեմբելին՝ որպես հավելավճար, կառաջարկի Էդեն Ազարի համար
Հնարավոր է՝ «Չելսին» խնդրի միայն գումարը: «Բարսելոնան» չի հրաժարվում «Չելսիի» և Բեգլիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին ստորագրելու փորձերից:
Ինչպես հաղորդում է Onda Cero ռադիոկայանը, կատալոնական ակումբն Ազարի դիմաց կառաջակի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին՝ գումարած փող: «Բարսելոնան» արդեն կոնտակտի մեջ եղել է ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի հաստատի իսպանական առաջնություն տեղափոխվելու նրա պատրաստակամությունը:
Բելգիացին հանդես է գալիս «Կապույտների» կազմում 2012 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը