Բաժիններ՝

8 օգտակար բան, որ կարող է անել Google Maps-ը

Google Maps-ը ոչ միայն հարմարավետ քարտեզ է, այլև ունի մի շարք օգտակար գործառույթներ:

1. Կառավարում ձայնով

Մեքենայով շարժման ընթացքում ձեռքերը հիմնականում զբաղված են լինում: Այդ պատճառով շատ օգտակար է ձայնային կառավարումը: Պարզապես քարտեզն օգտագործելիս պետք է ասել «Oкей, Google» կոդային բառը և հետո հստակ ձևակերպել ձեր հարցումը:

Ձայնի օգնականը կարող է հուշել ձեր ընթացիկ գտնվելու վայրը, որքան ժամանակ է մնացել նպատակակետին հասնելու համար, արդյո՞ք կան խցանումներ ճանապարհին, և այլ օգտակար տվյալներ: Բացի այդ, նրա օգնությամբ դուք կարող եք առանց ձեռքերը ղեկից վերցնելու՝ հավաքել ցանկալի համարը, ուղարկել տեքստային հաղորդագրություն կամ, նույնիսկ, միացնել երաժշտությունը:

Կարդացեք նաև

2. Մոտակա ավտոկայանատեղիի նշում

Հաճախ վարորդները չեն կարողանում գտնել, թե որտեղ են կայանել մեքենան: Դա տեղի է ունենում հատկապես հազարավոր ավտոմեքենաներով կայանատեղիների կամ անծանոթ քաղաքում կայանված մեքենաների դեպքում:

Քարտեզի վրա կայանատեղին նշելու համար պարզապես քարտեզի վրա սեղմեք ձեր ընթացիկ գտնվելու վայրի կապույտ կետին: Հայտնվում է կապույտ էկրան՝ մի քանի տարբերակով, որից պետք է ընտրեք «Պահպանել ավտոկայանատեղին» տարբերակը:

3. Նպատակակետի ցուցադրում

Google Maps-ի միջոցով կարող եք ցանկացած կոնտակտի ուղարկել ձեր գտնվելու վայրը: Բացի այդ, ծառայությունը կարող է ցուցադրել բոլոր շարժումները ժամանակի ընթացքում: Սա շատ օգտակար գործառույթ է այն ժամանակ, երբ դուք կորել եք անծանոթ վայրում, կամ ցանկանում եք մեկ ուրիշին ցուցադրել ձեր գտնվելու վայրը:

4. Որոնում՝ ըստ երթուղու

Եթե ճանապարհի կեսին ցանկանում եք գտնել խանութ, սրճարան, կամ գազալցակայան, ապա կարող եք որոնել դրանք՝ ըստ երթուղու: Քարտեզը կցուցադրի ձեզ ամենամոտը գտնվող հաստատությունները: Կարող եք կատարել որոնում նաև ձայնային հրահանգներով:

5. Փողոցների դիտում

Street View-ն քարտեզի ամենաօգտակար գործառույթներից է: Սա հատկապես օգնում է այն ժամանակ, երբ դուք վստահ չեք, որ ճիշտ եք հասել: Դրա համար պետք է պարզապես սեղմեք ձեր գտնվելու վայրի վրա և անկյունում կտեսնեք փոքր լուսանկար:

Լուսանկարը մեծացնելուց հետո կարող եք տեսնել ամբողջ փողոցը՝ որակյալ պատկերների միջոցով:

6. Ժամանակի մեքենա

Google-ը պարբերաբար թարմացնում է քարտեզի տվյալները, որպեսզի ինֆորմացիան համապատասխանի իրականությանը: Սակայն հին տվյալները ոչ մի տեղ չեն կորչում: Դուք կարող եք տեսնել դրանք Google Maps-ի դեսկտոպային տարբերակում:

7. Հեռախոսին ուղարկել երթուղին կամ հասցեն

Եթե ձեր փնտրած հասցեն կամ երթուղին դիտում եք դեսկտոպային տարբերակով, ապա կարող եք ուղարկել դրանք ձեր հեռախոսին: Դրա համար պարզապես պետք է, որ համակարգչում և հեռախոսում լինի նույն Google հասցեն:

8. Ժամանակի ճիշտ հաշվարկ

Երթուղին պլանավորելու ժամանակ երբեմն պետք է իմանաք ձեր ժամանման ճիշտ ժամանակը: Սակայն դա հեշտ չէ հաշվարկել, քանի որ ուղևորության տևողությունը կախված է ոչ միայն հեռավորությունից, այլև բազմաթիվ այլ գործոններից: Օրինակ, օրվա տարբեր ժամերին երթևեկության գրաֆիկից և երթևեկության ինտենսիվությունից:
Google Maps-ը կարողանում է հաշվարկել բոլոր այս գործոնները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս