Բաժիններ՝

«Ֆրանսիան հաղթեց հորինված 11-մետրանոցից հետո». Մարադոնա

Աշխարհի առաջնությունը  մի քանի օր առաջավարտվել է, սակայն եզրափակիչ հանդիպման մասին խոսակցությունները չեն դադարում:

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող և մարզիչ  Դիեգո Մարադոնան ևս  իր տպավորություններն է կիսել Աշխարհի գավաթի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) խաղի մասին:

«Հաղթեց Ֆրանսիան, քանի որ նշանակվեց 11-մետրանոց հարված, որը հորինված էր: Խոսքն  այն պահի մասին է, երբ գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին:

VAR-ը (տեսակրկնությունների համակարգը) պետք է ապահովի արդար որոշումները:

Կարդացեք նաև

Եզրափակիչ խաղում ես նստած կրկնում էի ինքս ինձ, որ այլևս ես չեմ խաղում, արդեն խաղում են ուրիշ ֆուտբոլիստներ: Ես շատ ավելի շատ էի  զվարճանում գնդակի հետ, համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում հիմա:

Չկան խաղացողներ, որոնք զարմացնում են ինձ:  Չկան խաղացողներ, ովքեր մեծ նպատակներ են հետապնդում: Այո, մենք հնարավորություն ունենք տեսնելու Նեյմարին, Մեսսիին, ովքեր թիմում օգնականներ չունեն:

Ազարի վիճակն ավելի լավ է, քան որ  նա խաղում է Մարտենսի, Լուկակուի հետ: Բելգիան շատ լավ թիմ ունի: Սակայն ես Բելգիայի հավաքականին չեմ տեսնում՝ որպես Աշխարհի առաջնության հաղթողներ»,- նշել է Մարադոնան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս