Հայելային գաղտնիքներ: Ի՞նչ է կատեգորիկ կերպով արգելված անել հայելու առաջ
Բոլոր ժամանակներում էլ մարդիկ հայելիներին զգուշությամբ ու ինչ-որ վախով են վերաբերվել: Նրանց օժտում էին կախարդական հատկություններով, որոնք կարող էին ինչպես՝ օգուտ, այնպես էլ՝ վնաս բերել:
Պայծառատեսները պնդում են, որ հայելին ամենաիսկական կայք է, ով իր մեջ է պահում տեղեկատվություն բոլոր նրանց մասին, ովքեր երբևէ իրենց արտացոլանքն այնտեղ տեսել են:
Կախված այն բանից, թե ինչպես է մարդն իրեն պահում հայելու առաջ, այսպիսի հետևանքներ կարող են լինել:
Ի՞նչ չի կարելի անել հայելու առաջ` համաձայն ժողովրդական նախապաշարմունքների:
- Ավելի լավ է երեկոյան և հատկապես գիշերային ժամերին չնայել հայելու մեջ: Այդ ժամանակահատվածում հայելին վերածվում է դեպի ուրիշ աշխարհ տանող իսկական պորտալի, որը ոչ միշտ է ինչ-որ դրական բան բերում: Այդ պորտալից կարող են դուրս գալ մարդկային հոգուն տիրող էակներ:
- Ամենավտանգավոր ժամանակը գիշերվա 24:00-3:00-ն ընկած ժամանակահատվածն է: Վերոնշյալ էականերն այդ ժամերին տառացիորեն մարդկային հոգուց քաշում են կենսական ուժը, այդ պատճառով էլ ավելի լավ է այդ ժամերին հայելին շրջանցել ու դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել:
- Վարկած կա, որ հայելու առջև չարժե հայհոյախառն արտահայտություններ անել: Այդպիսի խոսքի էներգետիկան ունակ է վնասել հենց այն արտաբերողին` դեպի նա ձգելով տհաճություններ:
- Սեփական արտացոլանքի հասցեին չի կարելի զայրալից արտահայտություններ անել: Հայելին այդ պահին ներծծում է մարդու էներգետիկան ու այն ամբողջությամբ վերադարձնում է:
Էզոթերիկայի ոլորտի մասնագետներն ընդհանրապես խորհուրդ չեն տալիս սեփական անձի հասցեին հիմարություններ ասել ու բարձրաձայնել սեփական թերությունները: Ոչ մի դեպքում չի կարելի հիշել տառապանքների ու դժբախտությունների մասին:
- Երբ ինքդ քեզ վրա հայացք ես գցում հայելու առաջ, պարտադիր անպայման պետք է քեզ գովես, շեշտես արժանիքներդ: Դա կպահպանի տհաճ բաներից:
- Հայելու առջև արգելված է նաև ուտել:
Նախապաշարմունք կա, որ այդպես մարդն ասես ուտում է իր առողջությունը, խելքն ու գեղեցկությունը:
- Հայելու մոտ չի կարելի երեխա տանել:
Նա դեռ չունի ուժեղ ձևավորված կենսադաշտ, որը կկարողանար նրան պաշտպանել այն աշխարհի բացասական ազդեցությունից:
Նախկինում համարում էին, որ երեխան մինչև 5 ամսականը խիստ խոցելի է: Այդ շրջանում նրան առանձնահատուկ էին փայփայում` պաշտպանելով ցանկացած մակերեսից, ուր կարող էր երևալ նրա արտացոլանքը:
- Հայելու մեջ չի կարելի նայել թուլության ու տխրության րոպեներին:
Եթե այնտեղ արտացոլվում են ձեր արցունքները, ցավն ու տառապանքները, ապա այն աշխարհի էակները բոլոր հնարավորություններն ունեն ձեր թուլություններից օգտվելու:
Ընկճախտի րոպեներին մարդուց ուժեղ նեգատիվ էներգիա է դուրս գալիս, և այն կարելի է օգտագործել հենց նրա դեմ:
- Կարծիք կա, որ միաժամանակ մի քանի հոգի չպետք է նայեն նույն հայելու մեջ: Հայելին կարտացոլի ոչ միայն ձեր երևացող մասը, այլև թաքուն մտքերը:
Մի մարդու կողմից մյուսին ուղղված նախանձը, չարությունը կարող են բազմաթիվ անհաջողություններ բերել:
Հատկապես վտանգավոր է`
- Առանձնահատուկ վտանգ է գալիս ճաքած, կոտրված հայելիներից:
Եթե մարդը միաժամանակ իրեն մի քանի արտացոլանքներում է տեսնում, ապա նրա էներգետիկան սկսում է մի քանի մասի բաժանվել:
Դա բավականին վտանգավոր բան է, քանի որ կոտրված հայելին մարդու վրա նեգատիվ ազդեցություն կարող է թողնել:
- Շատերը համարում էին, որ հայելու վրա ավելորդ են նույնիսկ դեկորատիվ զարդարանքներն ու նախշերը:
- Հայելին պետք է ամբողջական լինի:
- Չի կարելի, որ քնած մարդը հայելու մեջ երևա:
Այդ ժամանակ նա ամբողջովին անօգնական է, իսկ այն աշխարհի ազդեցությունը կարող է ակտիվանալ:
Բացի դրանից, շատերը համարում են, որ քնած մարդու վրա ուղղված հայելին կարող է գիշերային սարսափ երազի պատճառ դառնալ:
- Եթե հայելու մեջ ձեր լուսանկարն է արտացոլվում, ապա առաջանում է միջանցք, որի միջով ձեզնից կարող են քաշել կենսական ուժերը, և վերոնշյալ էակներն այդ միջանցքով կարող են դուրս գալ:
- Մուտքի դռան առջև տեղադրված հայելին կարող է տուն բերել նեգատիվ էներգետիկա:
Լավ կլինի, որ այն մուտքի դռան հակառակ պատին տեղադրված լինի:
- Հնագույն գեղեցիկ հայելիներն իրենց կենսագրության շրջանում հարյուրավոր դեմքեր են տեսել, ովքեր դրանց մեջ իրենց արտացոլանքն են տեսել տարբեր ժամանակներում: Այդպիսի հայելիները շատ վտանգավոր են, և հնարավորության դեպքում պետք է խուսափել դրանց հետ կոնտակտից:
- Եթե հիվանդ մարդն իր արտացոլանքը տեսնի հայելու մեջ, ապա հիվանդությունը կարող է միայն ուժեղանալ, իսկ առողջացման պրոցեսը շատ կերկարի:
Հայելիները դեռ շատ գաղտնիքներ ունեն, որ մարդկությունը դեռ նոր պետք է բացահայտի:
Ուշադիր եղեք հայելու նկատմամբ, դրան լավ տրամադրությամբ մոտեցեք ու մի փոխանցեք ձեր նեգատիվ էներգիան:
Պաշտպանված եղեք այն աշխարհի ազդեցությունից ու երջանիկ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը