Ուզո՞ւմ եք առողջ ու փայլուն մազեր ունենալ. կարդացեք սա

Fithacker.ru-ն ներկայացրել է կոնդիցիոների բաղադրատոմս, որը կօգնի առողջ ու փայլուն մազեր ունենալ։ Այն պատրաստվում է բնական բաղադրիչներից, կոնսերվանտներ և քիմիական նյութեր չի պարունակում։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կոկոսի կաթ
  • կես կիտրոն
  • 1 ճաշի գդալ գլիցերին
  • վարդի կամ լավանդայի եթերային յուղ (այս բաղադրիչի օգտագործումը պարտադիր չէ)։

Պատրաստման եղանակը

  • Տարայի մեջ խառնեք կոկոսի կաթն ու կիտրոնի հյութը։ Ամբողջ գիշեր թողեք սառնարանում։
  • Առավոտյան կնկատեք, որ կոկոսի կաթը վերածվել է համեմատաբար պինդ նյութի։
  • Ավելացրեք 1 ճաշի գդալ գլիցերին։
  • Եթե ցանկանում եք, որ կոնդիցիոները լավ հոտ ունենա, կարող եք ավելացնել վարդի կամ լավանդայի եթերային յուղ։
  • Շամպունի օգտագործումից հետո կոնդիցիոները քսեք մազերին, այդ թվում՝ գլխամաշկին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, լվացեք։

Կոնդիցիոները 7-10 օր կարող եք պահել սառնարանում։ Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս