
««Ոսկե գնդակը» հիմա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում». Մոդրիչ

«Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն աշխարհի գավաթի եզրափակչում հայտնվելուց հետո հրաժարվել է գնահատել «Ոսկե գնդակը» հաղթելու իր հնարավորությունները: Մայիսին կիսապաշտպանը մադրիդյան ակումբի հետ հաղթեց Չեմպիոնների լիգայն, իսկ մի քանի օրից կարող է հաղթել Աշխարհի առաջնությունը:
««Ոսկե գնդակը» հիմա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալուց առաջ բոլոր մտքերը միայն դրա մասին են:
Ֆրանսիան հնարավոր ամենաուժեղ մրցակիցն է: Հուսով եմ, որ մենք ունենք բավարար ուժ նրանց հաղթելու համար»,- նշել է Մոդրիչը:
Սիրարփի Աղաբաբյան