
Սամպաոլին կմնա Արգենտինայի հավաքականի մարզիչ

Խորխե Սամպաոլին պահպանեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է Ole-ն, այս որոշումն ընդունվել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիպի հետ հանդիպումից հետո:
Լատինաամերիկյան թիմը 58-ամյա մասնագետի գլխավորությամբ դուրս մնաց ԱԱ-2018-ից 1/8 եզրափակիչ փուլում: Այս մրցաշարում Արգենտինան կրեց 2 պարտություն, 1 անգամ խաղաց ոչ-ոքի և 1 անգամ հաղթեց:
Սամպաոլիի պայմանագիրը հավաքականի հետ նախատեսված է 5 տարվա համար: Այն կարող է չեղարկվել 2019թ. Ամերիկայի գավաթից հետո: Ժամկետից շուտ հեռանալու դեպքում AFA-ն մարզչին պետք է վճարի 8 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը