
Խելահեղ գին՝ Կոուտինիոյի համար

ՊՍԺ-ն ցանկանում է կրկին խելահեղ գնով կատալոնական «Բարսելոնայից» գնել Ֆիլիպե Կոուտինիոյին:
Փարիզեցիները 26-ամյա բրազիլացու համար առաջարկում են ֆուտբոլի պատմության համար ռեկորդային գին՝ 270 մլն եվրո: Սակայն այս առաջարկն ուղղվել է ոչ թե կատալոնական ակումբին, այլ անձամբ Կոուտինիոյի գործակալին: Հիշեցնենք, որ Կոուտինիոյի հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո: Նա կատալոնական ակումբի հետ ունի պայմանագիր, որը ավարտվում է 2023 թվականը:
Կարծես թե պատմությունը կրկնվում է, քանի որ 2017 թվականին նույն ՊՍԺ-ն կրկին բրազիլացի 26-ամյա խաղացողի համար առաջարկել էր ռեկորդային 222 միլիոն եվրո: Այն ժամանակ Նեյմարը համաձայնեց տեղափոխվել Փարիզ: Սակայն, Կոուտինիոն դժվար թե հետաքրքրվի այս առաջարկով, քանի որ նրա ճանապարհը կատալոնական ակումբում նոր է սկսվում:
Հիշեցնենք, որ Կոուտինիոն այս տարվա հունվարին է տեղափոխվել Կատալոնիա՝ 125 մլն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան