
Շոգեխաշած կաղամբ

Բաղադրություն
- 4-5 միջին չափսի սոխ
- 1 միջին չափսի կաղամբ
- 1-2 ճ/գ տոմատ
- 2-3 թ/բ ջուր
- Ձիթայուղ
- Աղ, կարմիր և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել: Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:
Բարի ախորժակ: