Բաժիններ՝

Ճապոնական զոնդն ավելի քան երեք միլիարդ կիլոմետր է հաղթահարել երեք տարում

Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը տիեզերքում եռամյա ուղեւորությունից հետո հասել է նպատակին՝ մոտեցել է Ռյուգու աստղակերպին 20 կիլոմետր հեռավորությամբ: Այդ մասին  հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը (JAXA):

Տիեզերական զոնդն արձակվել է 2014 թվականին: Երեքուկես տարում այն հաղթահարել է ընդհանուր առմամբ 3,2 միլիարդ կիլոմետր: Ռյուգու աստղակերպը Երկրից հեռու է 2,8 միլիարդ կիլոմետր: Դրա տրամագիծը կազմում է շուրջ 900 մետր:

Զոնդն աստղակերպի մոտ կմնա մեկուկես տարի, այդ ընթացքում այն երեք անգամ կփորձի վերցնել գրունտի նմուշներ, իսկ այնուհետեւ դրանք բերել Երկիր: Նմուշ վերցնելու առաջին փորձը զոնդը կիրականացնի արդեն աշնանը: Ռյուգուի ուղեծիրն անցնում է Երկրի եւ Մարսի ուղեծրերի մերձակայքով, դա գիտնականներին հիմք է տալիս հուսալու, որ գրունտում կարող են հայտնաբերվել ջրի եւ օրգանական նյութերի հետքեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս