Արդշինբանկում հաշվի բացումը և սպասարկումը այժմ հասանելի են նաև արտերկրից

Շարունակելով ընդլայնել իր հեռահար բանկային ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող հաճախորդներին բացել քարտային հաշիվ հեռահար կերպով` առանց բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր բնակվում են ՀՀ տարածքից դուրս և ունեն գործող բանկային հաշիվ այլ բանկում:

Հեռահար կերպով հաշիվ բացելու համար անհրաժեշտ է լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը և անցնել անձի նույնականացման գործընթաց: Քարտային հաշվի բացման վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո Արդշինբանկը կուղարկի հաճախորդին թողարկված քարտը և PIN ծրարը: Հաշիվը կառավարելու համար հաճախորդին անվճար կտրամադրվի մոբայլ բանկինգ ծառայությունը:

Հեռահար կերպով քարտային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/ANiFt7 և հաջորդականությամբ կատարել նշված քայլերը կամ զանգահարել (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

***

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս