Վարկավորման բացառիկ պայմաններ Արդշինբանկի Մեղու քարտերով

Արդշինբանկի MasterCard Մեղու քարտի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 900,000 դրամ վերականգնվող վարկային գիծ 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը մարելու դեպքում վարկառուն կսպասարկվի 0%  արդյունավետ տոկոսադրույքով:

Մեղու քարտը նախատեսված է ծրագրի գործընկերներից անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելու համար: Միևնույն պայմանագրի շրջանակներում վարկառուն հնարավորություն կունենա իրականացնել ապառիկ գնումներ ավելի քան 70 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ բազմատեսակ տեխնիկայի, շինանյութի, կահույքի, հագուստի և սննդի խանութներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում, գեղեցկության սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում և բենզալցակայաններում:

Մեղու քարտ ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ: Քարտի տրամադրումը և վարկի ձևակերպումը անվճար է: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է տեղում:

Մեղու քարտի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/Sr5xdu կամ www.meghucard.am:

***

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս