![](/banners/BeFunky-design.jpg)
ԵԿՄ-ն առաջիկա համագումարում քննարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/Hamlet-Hayrapetyan-1.jpg)
ԵԿՄ-ն առաջիկա համագումարում կքննարկի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Նրա կարծիքով՝ առաջարկը միանշանակ ընդունվելու է մեծամասնության կողմից, սակայն ԵԿՄ շարքերում ընդգրկված յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրության մեջ:
«Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին, քանի որ այն նոր իրողություն բերեց»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը:
«Կոտայքի մարզի երկրապահների մարզային խորհուրդը առաջիններից մեկն էր, որ հայտարարեց համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին»,-ընդգծեց Հայրապետյանը: