Ազատվեք որովայնի փքվածությունից
Եթե որովայնի փքվածությունը հաճախ է անհանգստացնում ձեզ, ուշադրություն դարձրեք մթերքին, որը կօգնի պայքարել ցավի դեմ, ազատվել անհարմարությունից։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ որովայնի փքվածության հիմնական պատճառը շատ և սխալ սնունդն է, ինչպես նաև գազերի ու հեղուկի կուտակումը։ Մեծ քանակով գազերի կուտակումը կարող է պայմանավորված լինել նաև նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են գաստրիտն ու փորկապությունը։
Մի մոռացեք, որ խնդրի լուծումը կարող է բավական պարզ լինել․ ճարպոտ, պարզ ածխաջրերով հարուստ, մեծ քանակով շաքար պարունակող մթերքից հրաժարվելը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև դրական ազդեցություն կունենա առողջության վրա։
Չիայի սերմեր։ Չիայի սերմերը հարուստ են լիպիդներով, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել բորբոքման դեմ, քանի որ մեծ քանակով օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում։ Սերմերը մի քանի ժամ թողեք ջրի մեջ, ավելացրեք յոգուրտին, սմուզիներին կամ աղցաններին։
Հապալաս։ Մթերք, որը կօգնի պայքարել հեղուկի կուտակման, որովայնի փքվածության դեմ։ Հապալասը հարուստ է ֆլավոնոիդներով, հակաօքսիդանտներով և հակաբորբոքային հատկություններով, օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ։
Բալ։ Բալը որովայնի փքվածության դեմ պայքարի լավագույն միջոցներից է։ Այն հակաբորբոքային հատկություններ ունի, հարուստ է հակաօքսիդանտներով։
Կարի։ Այս համեմունքն այնքան էլ տարածված չէ, սակայն օգնում է կարգավորել հեղուկի կուտակումն ու պայքարել բորբոքման դեմ։ Աղը փոխարինեք այս համեմունքով, և սնունդն առավել օգտակար կդառնա։
Կանաչ թեյ։ Կանաչ թեյը միզամուղ հատկություն ունի, հարուստ է հակաօքսիդանտներով։ Եթե որովայնի փքվածությունը հաճախ է անհանգստացնում ձեզ, սուրճը և մյուս ըմպելիքները փոխարինեք կանաչ թեյով։
Բանան։ Եթե որովայնի փքվածության պատճառը հեղուկի կուտակումն է, կարող եք բանան օգտագործել, որը կալիում է պարունակում։ Հեղուկի կուտակմանը նպաստում է մեծ քանակով աղի օգտագործումը։ Հետևաբար՝ անհրաժեշտ է խուսափել դրանից։
Ավոկադո։ Ավոկադոն ամենաօգտակար մթերքների շարքում է, օգտակար է մի խումբ խնդիրների, այդ թվում՝ որովայնի փքվածության դեպքում։ Այս միրգն օգտակար ճարպեր է պարունակում։
Լակտոզա չպարունակող կաթ։ Կաթը ևս կարող է որովայնի փքվածություն պատճառ դառնալ։ Դա տեղի է ունենում լակտոզա ֆերմենտի պատճառով։ Որովայնի փքվածությունից խուսափելու համար հարկավոր է օգտագործել լակտոզա չպարունակող կաթնամթերք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը