Ուշադրություն. 8 նշան, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին
B12 վիտամինն օրգանիզմում մի շարք գործընթացների է մասնակցում: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակն արտահայտվում է մի խումբ օրգանների և համակարգերի վնասմամբ:
Գունատ մաշկ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում մաշկի գունատությունը բացատրվում է սակավարյունությամբ՝ անեմիայով:
Օստեոպարոզ: Այս հիվանդությունն ուղեկցվում է ոսկրային հյուսվածքի թուլացմամբ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում տուժում են ոսկրային հյուսվածքները:
Մշտական հոգնածություն: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, հարկավոր է արյան հետազոտություն անցնել: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում ախտանշաններից մեկը մշտական հոգնածությունն է:
Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում: Դիսպենսիա, փորկապություն, դիարեա… ախտանշաններ, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին:
Ֆունիկուլյար միելոզ՝ նյարդային համակարգի խանգարում, որն առաջանում է վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում: Այս դեպքում նկատվում են ծակոցներ, թմրածություն, կոորդինացիայի խանգարումներ և այլն:
Հոգեբանական խնդիրներ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են ալարկոտություն, գրգռվածություն, ապատիա, դեպրեսիա:
Տախիկարդիա: Տախիկարդիան սիրտ-անոթային համակարգի պատասխան ռեակցիան է թթվածնի անբավարարարությանն օրգաններում և հյուսվածքներում:
Իմունիտետի անկում: Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, նկատվում է իմունիտետի անկում: Արդյունքում՝ մարդն առավել ընկալունակ է դառնում վարակների նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը