
Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Հունիսի 23-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Harrier» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ջ. Մ., ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրի էլ.սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: