Բաժիններ՝

Դերասան Ջեֆ Գոլդբլյումն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Ամերիկացի դերասան Ջեֆ Գոլդբլյումը, որը հռչակավոր է դարձել «Յուրայի ժամանակաշրջանի բնայգու» վերաբերյալ ֆիլմերի շարքով, սեփական աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: Այդ մասին հայտնել է Variety պրոֆիլային հրատարակությունը:

Գոլդբլյումը կինոյում սկսել է նկարահանվել 1974 թվականին, երբ նա 22 տարեկան էր: «Յուրայի ժամանակաշրջանի բնայգու» աշխարհից Յան Մալքոլմի դերից բացի, նա գիտնականների է մարմնավորել «Ճանճը» եւ «Անկախության օրը» ֆիլմերում:

Նշվում է, որ դերասանի աստղը թվով 2638-րդն է դարձել: Հոլիվուդի «Փառքի ծառուղին» Լոս Անջելեսի գլխավոր տուրիստական տեսարժան վայրերից մեկն է, ուր տարեկան այցելում է մոտավորապես 10 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս