Բաժիններ՝

Ինչպես տնային պայմաններում մարցիպան պատրաստել

Բաղադրիչներ

1. Նուշ (մաքրած, աղացած) – 3 բաժակ
2. Շաքարավազ – 2 բաժակ
3. Ջուր – 1 բաժակ
4. Ձու (սպիտակուց, մի փոքր հարած) – 2 հատ
5. Շաքարավազի փոշի – 3-4 ճ/գ
6. Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, խառնել մինչև շաքարավազի լրիվ հալչելը և թողնել, որ օշարակը մի փոքր եռա:

2. Հետո վերցնել կրակից և հարել՝ մինչև օշարակի մգանալը:

3. Օշարակին ավելացնել աղացած նուշը, հարած ձուն, վանիլինը և եփել մի քանի րոպե, մինչև որ խառնուրդը պոկվի կաթսայի պատերից:

4. Խառնուրդը դնել շաքարի փոշի շաղ տված սեղանին և մարցիպանային զանգված հունցել:

5. Մարցիպանից հետաքրքրիր բաներ պատրաստել և ձևեր տալ:

6. Կարելի է վրան ջնարակ լցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս