Ուշադրություն․ լեյկեմիայի 10 նշան, որոնք հաճախ են արհամարհում

Այս տերմինն օգտագործվում է արյունաստեղծ հյուսվածքի համակարգի ուռուցքային հիվանդության բնորոշման համար։ Հիվանդություն, որին բնորոշ են արյունաստեղծման խանգարումները։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 10 ամենատարածված նշանները, որոնք կարող են օգնել ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու անհրաժեշտ բուժում ստանալ։

Մանուշակագույն և կարմիր հետքեր մաշկին։ Այս հետքերն առաջանում են խմբերով, որպես կանոն՝ կրծքին, մեջքին, ձեռքերին։ Այս երևույթն արյան շրջանառության խանգարման հետևանք է, երբ արյունը խտանում է։ Հաճախ այս նշանը շփոթում են մաշկի ցանի հետ և անուշադրության մատնում։

Ցավ ոսկորներում և հոդերում։ Կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք ոսկորների և հոդերի ցավի պատճառ են դառնում։ Լեյկեմիայի դեպքում դա պայմանավորված է լեյկոցիտների անբավարար քանակով։ Հիվանդը կարող է ծակող կամ բութ ցավ զգալ։

Գլխացավ։ Այս նշանն ի հայտ է գալիս սուր լեյկոզի դեպքում, կարող է երկար և ինտենսիվ լինել։ Ցավն առաջանում է այն պատճառով, որ արյան հոսքը դեպի ուղեղ սահմանափակ է։

Կարդացեք նաև

Գեղձերի և լիմֆատիկ հանգույցների բորբոքում։ Լեյկեմիայի դեպքում օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ ձևով պայքարել վարակների դեմ։ Արդյունքում՝ բորբոքային պրոցեսների ընթացքը փոխվում է, հանգեցնում գեղձերի և լիմֆատիկ հանգույցների այտուցման։

Հոգնածություն, թուլություն։ Սա, իհարկե, չափազանց տարածված նշան է, սակայն չի կարելի անուշադրության մատնել։ Էրիթրոցիտների քանակի նվազումը բացասաբար է ազդում թթվածնի և սննդարար նյութերի մատակարարման վրա, ինչը հանգեցնում է անեմիայի և քրոնիկ հոգնածության։

Անսովոր արյունահոսություն։ Ցանկացած անսովոր, անբացատրելի արյունահոսություն կարող է վկայել լեյկեմիայի մասին։ Թրոմբոցիտների քանակի նվազումը խոչընդոտում է արյան մակարդելիությանը, ինչը մեծացնում է արյունահոսության հավանականությունը։

Մարմնի բարձր ջերմաստիճան, հաճախակի վարակիչ հիվանդություններ։ Լեյկեմիայի ցանկացած տեսակ ազդում է իմունային համակարգի վրա, ինչի արդյունքում այն չի կարողանում արդյունավետորեն պայքարել պաթոգենների դեմ, որոնք վարակների պատճառ են դառնում։ Այդ պատճառով լեյկոմիայով հիվանդներին հաճախ են ուղեկցում բարձր ջերմությունը, ռեսպիրատոր հիվանդությունները։

Քաշի անբացատրելի կորուստ։ Ինչպես քաղցկեղի մյուս տեսակները, լեյկեմիան ևս կարող է քաշի անբացատրելի կորստի պատճառ դառնալ։

Շնչահեղձություն կամ շնչառության դժվարացում։ Այս նշաններն առաջանում են արյան շրջանառության խանգարման հետևանքով։ Հիվանդների մի մասը երկար ժամանակ չի կարողանում կարգավորել շնչառությունը, մյուսներին օդը չի հերիքում։

Ցավ որովայնում և փքվածություն։ Այս նշանները կարող են ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, աղիների աշխատանքի փոփոխություններով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս