«Խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր դիտել Բոսխի «Հիմարների նավը» կտավը». Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանին

«Ինչպես տեսանք, դահլիճի այս հատվածը գենետիկորեն ընդդիմանում էր ցանկացած գործողության, որն իր մեջ ներառում է կոռուպցիայի կազմաքանդում, տնտեսական մենաշնորհների ողնաշարի կոտրում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մատնանշելով ՀՀԿ խմբակցությանը։

Ըստ նրա՝ այս հակադարձումը բնական է, որովհետև կտրվել է այն ճյուղը, որի վրա ՀՀԿ-ն նստած էր։

«Պարոն Աշոտյան, քանի որ դուք ինձ համեմատեցինք Էժեն Դելակրուայի հայտնի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի հետ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր դիտել Բոսխի «Հիմարների նավը» կտավը։ Կարծում եմ՝ այդ նկարի պատկերը հենց հիմա եկավ ձեր առաջ, շնորհակալություն, առողջություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930