«Հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ով էր հեղափոխությունից առաջ». Միքայել Մելքումյանի պատասխանը՝ Արմեն Աշոտյանին

Այսօր Ազգային ժողովում  կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, խոսելով «Ծառուկյան» խմբակցության մասին, ասաց, որ «ավելի լավ է՝ լինել հալածված ընդդիմություն, քան՝ կառավարության մեջ տնփեսայի կարագավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անմիջապես ելույթ ունեցավ՝ արձագանքելով Ա. Աշոտյանին. «Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ, թող ինքը գնա՝ բացի նայի՝ էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, ինքն էլ ներկա էր։ Հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ով էր հեղափոխությունից առաջ»։

Տեսանյութեր

Լրահոս