Բաժիններ՝

«Աշխարհի հաջորդ լավագույն ֆուտբոլիստները կարող են դառնալ Ասենսիոն, Նեյմարը կամ Մբապեն». Ռոնալդու

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են փոխարինել իրեն և Լիոնել Մեսսիին ապագայում:

«Ինչ վերաբերում է հաջորդ սերնդին, կարծում եմ՝ Ասենսիոն պոտենցիալ ունի: Կան 10 կամ 15 ֆուտբոլիստներ հսկայական պոտենցիալով, ովքեր ընդունակ են դառնալու լավագույնը, այնպիսիները, ինչպիսիք են Նեյմարը կամ Մբապեն, Դեմբելեն կամ Ազարը»,- Ռոնալդուին է մեջբերում Mundo Deportivo-ն:

2008 թվականից «Ոսկե գնդակը» խաղարկվել է միայն Մեսսիի և Ռոնալդուի միջև: Յուրաքանչյուրն ունի 5-ական մրցանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս