Բաժիններ՝

Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքների ընթացքում գտել են XVII-XIX դարերի իրեր

Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքներ կատարելիս գտել են XVII-XIX դարերի բազմաթիվ առարկաներ: Այդ մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանի պորտալը:

«Գտածոների թվում են խեցե եւ ապակե անոթներ, վառարանի հախճասալիկներ, կրոնական եւ աշխարհիկ բնույթի ոսկերչական իրեր: Մասնագետները հատկապես առանձնացնում են տղամարդու մի քանի մատանիներ՝ պատրաստված սպիտակ մետաղից եւ պղնձի համահալվածքից:

Կնիք-մատանիների վրա կարելի է տեսնել ուռուցիկ պատկերներ՝ հերալդիկ խորհրդանշանների եւ բուսական մոտիվներով: Մյուսների վրա կան ապակուց եւ մոխրագույն ագաթից ներդիրներ»,- մեջբերում է պորտալը Մոսկվայի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովի խոսքը: Բոլոր առարկաները հայտնաբերվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930