Մահացել է ռեժիսոր Կիրա Մուրատովան
Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Կիրա Մուրատովան: Այդ մասին հայտնել է պրոդյուսեր Յուրի Մինյազովը: «Հեռացավ Կիրան… նրա հետ մի ամբողջ դրարաշրջան…,- գրել է նա Facebook-ում:
Ռեժիսորի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ռեժիսորն ապրել եւ աշխատել է Օդեսայում:
Մուրատովան հռչակ էձեռք բերել «Կարճ հանդիպումներ» (1967 թվական) եւ «Երկար հրաժեշտներ» (1971 թվական) կինոնկարներով, իսկ «Ասթենիկ համախտանիշ» ֆիլմն ստացել է Բեռլինի կինոփառատոնի Մեծ մրցանակը:
Մուրատովայի ֆիլմերում նկարահանվել են Վլադիմիր Վիսոցկին, Օլեգ Տաբակովը, Ռենատա Լիտվինովան: Ռեժիսորի «Հավերժ վերադարձ» վերջին կինոնկարն էկրան է բարձրացել 2012 թվականին: Կիրա Մուրատովան Ուկրաիայի ժողովրդական արտիստ է, Ուկրաինայի Պետական մրցանակի դափնեկիր, Պարգեւատրվել է Յարոսլավ Իմաստունի ուկրաինական շքանշանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: