Վթար Երևանում. կա տուժած
Մայիսի 28-ին՝ ժամը 00:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ նոտարական գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Lincoln» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ. ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: