Արդշինբանկը շարունակում է հովանավորել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը անդրադարձել է Թատրոնի գլխավոր հովանավոր հանդիսացող Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությանը:

Կոնստանտին Օրբելյանի խոսքերով` հուշագրի կնքելուց հետո անցած յոթ ամիսների ընթացքում հովանավորության միջոցներով արդեն իսկ իրականացվել են բավականաչափ աշխատանքներ: Մասնավորապես, Բանկի աջակցությամբ Երևանում կայացավ աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Ռենե Ֆլեմինգի համերգը: Իսկ այս օրերին բեմադրվում է ֆրանսիացի կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերան, որը մոտ ապագայում կներկայացվի հանդիսատեսին:

Արդշինբանկը Թատրոնին տրամադրել է նաև բացառիկ սարքավորում՝ Barco 40K, եռաչափ տեսապատկերաշարով ցուցադրությունների համար: Մաեստրոն շեշտեց, որ պրոյեկտորը իր տեսակով միակն է ողջ տարածաշրջանում, այդ պատճառով թատրոնի համար առանձնահատուկ արժեք է ներկայացնում: Արդյունքում հնարավոր դարձավ կյանքի կոչել Ջ.Վերդիի հայտնի «Ռեքվիեմ»-ի մոտիվներով բացառիկ մեգաշոուն: Բացի այդ, Արդշինբանկի հովանավորությամբ թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում ինչպես շենքի, այնպես էլ բեմական դեկորացիաների համար:

«Արդշինբանկի նման հովանավորի առկայությունը մեզ համար շատ կարևոր է:  Մենք շատ ուրախ ենք այս համագործակցություն համար և հուսով ենք, որ միասին կիրականացնենք բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք կգոհացնեն ինչպես տեղացի մելոմաններին, այնպես էլ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին», – ասաց Կ. Օրբելյանը:

Կարդացեք նաև

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս