Բաժիններ՝

Իլոն Մասքը Pravda կայք է ստեղծելու ԶԼՄ-ների հրապարակումների արժանահավատություը գնահատելու համար

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը հայտնել է այնպիսի ծառայություն ստեղծելու մտադրության մասին, որի միջոցով օգտատերերը կարողանան գնահատել զանգվածային լրատվամիջոցներում ցանկացած նյութի արժանահավատությունը եւ կազմել լրագրողների վարկանիշ:

«Պատրաստվում եմ ստեղծել կայք, որտեղ հասարակայնությունը կկարողանա գնահատել ցանկացած հոդվածի իսկությունը եւ ունենալ յուրաքանչյուր լրագրողի, խմբագրի եւ հրապարակման վստահության վարկանիշը: Մտադիր եմ այն անվանել Pravda…»,- գրել է ձեռնարկատերը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ գործարարը Twitter-ում գանգատվել է, որ լրագրողները «գտնվում են մշտական ճնշման ներքո», որպեսզի հետաքրքրություն ապահովեն Համացանցում իրենց հրապարակումների նկատմամբ եւ գովազդից փող վաստակեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031