
Հայտնի է դարձել «Աստղային պատերազմների» հաջորդ մասի սյուժեն

«Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆրանշիզայի հաջորդ սփին-օֆը նվիրված կլինի Հանա Սոլոյի ընկերոջը՝ Լենդո Քալրիսիանին: Այդ մասին, ինչպես գրում է Esquire-ը, հայտարարել է Lucasfilm ստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին:
«Մենք դեռ շատ պատմություններ ունենք Հանայի եւ Չուբաքայի մասին, որոնք մենք ցանկանում ենք պատմել, բայց հաջորդը կլինի Լենդոյի մասին»,-ընդգծել է Քենեդին:
Ֆիլմի թողարկման ստույգ ամսաթիվն առայժմ չի բացահայտվում: Lucasfilm-ում պլանավորում են «Աստղային պատերազմների» հերթական սփին-օֆը թողարկել 2020 թվականին:
2019-ին պլանավորված է ֆրանշիզայի իններորդ էպիզոդի ռելիզը: Լենդո Քալրիսիանը Ամպոտ քաղաքի սեւամորթ բարոն-ադմինիստրատորն է, որը Հանա Սոլոյին տանուլ է տվել Millennium Falcon տիեզերանավը:
Քալրիսիանը հայտնվել է «Աստղային պատերազմների» հինգերորդ եւ վեցերորդ՝ «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» եւ «Ջեդայի վերադարձը» էպիզոդներում:
Դասական եռերգության ֆիլմերում հերոսին մարմնավորել է դերասան Բիլի դի Ուիլյամսը: Քալրիսիանը նաեւ հայտնվում է«Աստղային պատերազմների» վերջին սփին-օֆում՝ «Սոլո: Աստղային պատերազմներ. պատմություններ» ժապավենում, այս կինոնկարում հերոսին մարմնավորել է Դոնալդ Գլովերը: