ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով:
Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար.
- տեղական ուսումնական հաստատություններ
- միջազգային ուսումնական հաստատություններ
- միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր
- տարբեր ուսումնական դասընթացներ:
Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն:
Վարկի հիմնական պայմաններ.
- Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից*
- Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
- Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ
- Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
- Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ կամ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում, կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս և հիմնական պարտք):
Հայտի դիտարկումը և վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը ստանալու համար կարող են դիմել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, այնպես ել Բանկի պահնջներին համապատասխանող ուսանողները:
Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ստանալու համար կարելի է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, Բանկի պաշտոնական կայքը՝ www.vtb.am կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
*Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17.5% – ից: