«Արդյո՞ք բարոյական է քաղբանտարկյալ ճանաչված մարդուն ներում շնորհել կամ համաներման արժանացնել»

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Շանթ Հարությունյանը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է, ով չի ընդունելու ո՛չ վաղակետ պայմանական ազատումը, ո՛չ համաներումը և ո՛չ էլ անձնական ներումը։ Շանթ Հարությունյանը ԱՆՄԵՂ Է։ Նա բանտարկվել և արդեն գրեթե 5 տարի է բանտում է գտնվում բացառապես իր գաղափարական-քաղաքական համոզմունքների և դիրքորոշման համար։

Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ է ճանաչել նորընտիր՝ հեղափոխություն հաղթած վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը և ասել, որ պետք է ժամ առաջ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները։

Հիմա հարց․ արդյո՞ք բարոյական է քաղբանտարկյալ ճանաչված մարդուն ներում շնորհել կամ համաներման արժանացնել և այդ պարագայում ազատ արձակել։

Հ․Գ․ Զարմանալի է, որ ոչ մեկ չի խոսում Հայկ Կյուրեղյանի մասին, ով Շանթ Հարությունյանի դատական նիստի օրը, դատական անարդար համակարգի դեմ բողոքի ցույց արեց, որի համար բանտարկվեց 9 տարի ազատազրկման»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031