Բաժիններ՝

Ռուսներն Անթալիայում ռեկորդ են սահմանել զբոսաշրջիկների թվով

2018 թվականի հունվար – ապրիլին Ռուսաստանից Անթալիա են ժամանել 60 տոկոսով ավելի զբոսաշրջիկներ, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործարկուների ասոցիացիան:

Անթալիայի Մշակույթի եւ զբոսաշրջության վարչության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ առաջին չորս ամսում առողջավայրն ընդունել է 1,23 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների, ինչը 43,8 տոկոսով ավելի է, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Ժամանումների ցուցանիշով անվերապահ առաջատարներն են դարձել Գերմանիայի եւ Ռուսաստանի շուկաները: Առաջին չորս ամսվա արդյունքներով՝գերմանացիներն առաջատարն են՝ 313 հազար զբոսաշրջիկ (+33 տոկոս 2017 թվականի հունվար – ապրիլին):

Ընդհանուր ներգնա հոսքում Ռուսաստանի շուկայի բաժինը կազմել է 27,1 տոկոս: Չնայած ցածր սեզոնին, հունվար – ապրիլին առողջավայր է ժամանել 302,6 հազար ռուսաստանցի: Արդեն ապրիլին Ռուսաստանի շուկան Անթալիայում զբոսաշրջիկների քանակով դարձել է բացարձակ առաջատարը՝ առաջ անցնելով Գերմանիայի շուկայից: Միայն այդ ամսին առողջավայրի լողափեր է այցելել գրեթե 221 հազար ռուսաստանցի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031