ԱԱԾ-ն հերքում է Կուտոյանի կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ հրաժեշտի միջոցառում կազմակերպելու տեղեկությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունն այդ մասին ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշեց. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031