
Մեսսիին և Մարադոնային դարձրել են արվեստի պատմության մեջ ամենահայտնի ստեղծագործության հերոսներ

Արգենտինացի ֆուտբոլիստներ Դիեգո Մարադոնային եւ Լիոնել Մեսսիին պատկերել են Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարի հերոսների տեսքով: Գեղանկարչական ստեղծագործությունը զարդարում է Բուենոս Այրեսի Sportivo Pereyra մարզական ակումբի առաստաղը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Ինչպես նշել է գործակալությունը, Մարադոնան նկարում մարմնավորում է Աստծուն, Մեսսին՝ Ադամին: Առաջին ֆուտբոլիստի շուրջը խմբվել են «հրեշտակ»-մարզիկները՝ Մարիո Կեմպեսը, Սերխիո Ագուերոն եւ Գաբրիել Բատիստուտան: Մուրալն ակումբի ղեկավարության վրա 20 հազար դոլար է նստել:
Ակումբի ղեկավար Սեբաստյան Գարսիայի խոսքով՝ որմնանկարը կօգնի ոգեշնչելու այն երեխաներին, որոնք հաճախում են Sportivo Pereyra: «Մենք բոլորս երեխաներ ենք եղել, եւ նրանք, ովքեր սիրել են ֆուտբոլը, ցանկացել են նմանվել իրենց կուռքերին»,- պարզաբանել է նա:
https://twitter.com/Reuters/status/992237382467436544