
Singapore Airlines-ը գործարկում է աշխարհի ամենաերկարատև անվայրէջք չվերթը

Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է գործարկել ամենաերկարատեւ անվայրէջք չվերթը, որը կկապի Սինգապուրը եւ Նյու Յորքը: Ինչպես ապրիլի 27-ին հայտնել է The Straits Times թերթը, թռիչքը կտեւի 19 ժամ։
Ինչպես հրատարակությանը հաստատել է ավիափոխադրողի ներկայացուցիչը, ընկերության կանոնավոր չվերթները այս տարվա երրորդ եռամսյակից կսկսվեն Airbus 350-900 ինքնաթիռներով: Թերթը նաեւ նշել է, որ այս նորագույն օդանավերը միայն վերջերս են արտադրողից մատակարարվել ընկերությանը: Ընդամենը փոխադրողը նմանօրինակ յոթ ինքնաթիռների պատվեր է տեղաբաշխել:
Առաջիկայում նաեւ անվայրէջք թռիչքներ կսկսվեն Սինգապուրից Լոս Անջելես: Singapore Airlines-ը մինչեւ 2008 թվականը թռիչքներ էր իրականացնում դեպի ԱՄՆ, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի անկման պատճառով չվերթները դադարեցվեցին:
Բայց այնուհետեւ 2016 թվականին վերսկսվեց ուղիղ հաղորդակցությունը Սինգապուրի եւ Սան-Ֆրանցիսկոյի միջեւ: Ներկայում ամենաերկարատեւ անվայրէջք թռիչքի ռեկորդը պատկանում է Qatar Airways ավիաընկերությանը, որը կանոնավոր չվերթներ է իրականացնում Դոհայից Օքլենդ: Թռիչքը տեւում է 18 ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: