Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է հասարակական կարգի պահպանությանը: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում եմ իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ հասարակական բնականոն կարգը բոլորի կողմից պահպանման և հավաքների ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: