Բաժիններ՝

Կապիկին վերջնականապես զրկել են սելֆիի իրավունքից

ԱՄՆ-ի Իններորդ վերաքննիչ օկրուգային դատարանը մերժել է «Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի» (PETA) կազմակերպության հայցը լուսանկարիչ Դեւիդ Սլեյթերի դեմ, որի լուսանկարչական ապարատով կապիկը սելֆի էր արել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում։

«Մենք հանգեցինք այն եզրակացության, որ կապիկը, ինչպես եւ բոլոր կենդանիները, չլինելով մարդիկ, օրինական կարգավիճակ չունեն հեղինակային իրավունքի օրենքի շրջանակներում»,- մեջբերում է Huffington Post-ը դատարանի դիրքորոշումը:

Ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդվել էր, որ Սլեյթերը PETA-ի հետ հաշտության համաձայնության է հասել եւ դատավեճերից հետո պաշտպանել է լուսանկարի հեղինակության իր իրավունքները, որը կատարել է կապիկը, բայց, պետք է հնարավոր եկամուտների մեկ քառորդը նվիրաբերի հօգուտ կապիկների:

Սակայն ԱՄՆ-ի Իններորդ վերաքննիչ օկրուգային դատարանը որոշել է հայցի քննությունը հասցնել մինչեւ վերջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս